Հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը մահացել է

Հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը մահացել է

Ոստիկանության հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Նոյեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը` 1996 թ. ծնված Սարգիս Հայրապետյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: