Բելգիայում զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել

Բելգիայում զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել

Նոյեմբերի 20-ի գիշերը ոստիկանական շրջայցերի և խուզարկությունների նոր շարք է իրականացվել Բելգիայի հյուսիսային Մոլենբեկ և Լակեն համայնքներում և արևմտյան Անդերլեխտում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով բելգիական RTL հեռուստաալիքին: դատախազությանը:
«Անցած օրերին ընդհանուր թվով 11 մարդ է ձերբակալվել ծայրահեղական և ահաբեկչական գործունեության հետ կապված տարբեր գործերով: Այսօր դատական կարգով որոշում կընդունվի ձերբակալվածների կալանավորման մասին»,- հայտնել են թագավորության դատախազությունում:
Հաղորդվում է, որ ներկայումս Բելգիայի ոստիկանության ջանքերի գլխավոր նպատակը փարիզյան մահապարտ Բրահիմ Աբդեսլամի եղբայրն է՝ Սալահը, որը նրա հետ Մոլենբեկում է ապրել: Նրան կասկածում են Փարիզում ահաբեկչությունների պատրաստմանը կամ նույնիսկ դրանց իրագործմանն անմիջական մասնակցության համար: Հետաքննիչները բավարար ապացույցներ ունեն, որ նոյեմբերի 13-ի երեկոյան նա Փարիզում է եղել, իսկ ահաբեկչությունից հետո Բելգիա է վերադարձել: