ԿԿարողանա՞ մոբիլիզացնել ՀՀԿ-ին

ԿԿարողանա՞ մոբիլիզացնել ՀՀԿ-ին

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում։ Կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հորդորել է բոլոր ՀՀԿ-ականներին մի կողմ դնել հակասությունները եւ միավորվել հանուն «այո»-ի․ աշխատանքի հստակ բաժանում կատարել, լսել մարզային պատասխանատուների՝ մարզպետների ցուցումները: Բոլորը հասկանում են, որ հաղթանակի «դափնիները» կարող են ուրիշները վայելել։ «Որ չգնանք՝ էդ բոլորը կվերագրվի մարզպետին»,- նկատեց պատգամավորներից մեկը: Փոխարենը որոշ մարզպետների ու ենթակաների հարաբերություններն են փչացել: Օրինակ, Արագածոտնի մարզի համայնքապետերից մեկը բերանից թռցրել է, թե «այո»-ն դժվար է լինելու ապահովել, ու տհաճ զրույց է ունեցել մարզպետի հետ: