Պենտագոնում դեմ են Սառը պատերազմի տարիներին վերադառնալուն

Պենտագոնում դեմ են Սառը պատերազմի տարիներին վերադառնալուն

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ մեծացնել Եվրոպայում իր ռազմական ներկայության ծավալները՝ հասցնելով դրանք Սառը պատերազմի տարիների մակարդակին, չնայած որ Ռուսաստանի վարած քաղաքականության պատճառով ստիպված է որոշ ճշգրտումներ անել: Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:
«Մենք Եվրոպայում մեր ուժերի որոշ ճշգրտումներ ենք անում խոստովանելով, որ Ռուսաստանը չի վարում այն քաղաքական կուրսը, որը ակնկալում էինք: Դրա հետ մեկտեղ, Եվրոպայում Սառը պատերազմի ժամանակների համար «հնարավորությունների ստեղծման» մասին խոսք գնալ չի կարող: Դա գործողությունների այն սցենարը չէ, որը ձեռնարկում են ռուսները», - ասել է Քարթերը:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում և Ղրիմում «հիբրիդային պատերազմ» հրահրելու և «կանաչ մարդուկներ» կիրառելու մեջ: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը Ռուսաստանի նման քաղաքականությանը պետք է հակադրի «այն նոր հնարավորությունները », որոնց մասին Վաշինգտոնից խնդրել են Եվրոպայում և ՆԱՏՕ-ում: