Տեղադրվում է հանրապետության գլխավոր տոնածառը

Տեղադրվում է հանրապետության գլխավոր տոնածառը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն հանրապետության տարբեր մարզերում սանիտարական էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր: Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով: