ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկել է. Ուղիղ հեռարձակում

ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկել է. Ուղիղ հեռարձակում

Ազգային ժողովում Կառավարության առաջարկով այսօր մեկնարկել է արտահերթ նստաշրջանը:



Հիշեցնենք, որ վարչապետը ամիսներ առաջ հանձնարարել էր աշխատանքային խումբ ստեղծել եւ վերանայել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքները, պատժի չափերը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախորդ նիստին ներկայացրել էր աշխատանքային խմբի առաջարկները, որոնցով պատասխանատվությունը մեղմացվում է, իսկ որոշ խախտումների դեպքում տուգանքները հանվում են եւ կիրառվում է նախազգուշացում: Վարչապետը հրահանգել էր ընդգրկել այս օրինագիծը ԱԺ ատահերթ նիստի օրակարգ, որ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքը մինչեւ տարեվերջ ընդունվի։ 



Նշենք, որ հինգշաբթի օրը ավարտվել էր 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը: Իսկ 9-րդ նստաշրջանը կմեկնարկի փետրվարի 1-ից:



ԱԺ նիստին կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ: