Կատալոնիայի անկախության կողմնակիցները ապագա կառավարության հարցի շուրջ նախնական համաձայնություն են ձեռք բերել

Կատալոնիայի անկախության կողմնակիցները ապագա կառավարության հարցի շուրջ նախնական համաձայնություն են ձեռք բերել

Դեկտեմբերի 22-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցները նախնական համաձայնության են եկել նոր տարածաշրջանային կառավարության կազմի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:



Նշվում է, որ գործադիր իշխանության մարմինը կհետևի այս իսպանական տարածաշրջանի անկախության ձեռք բերման քաղաքական կուրսին: Դրա կազմի մեջ կմտնեն անջատողական միտվածություն ունեցող քաղաքական ուժերը:
Որոշվել է, որ կառավարության ղեկավարը կլինի կատալոնական անջատողականների առաջնորդ Արթուր Մասը:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Իսպանիայի սահմանդրական դատարանը արգելել էր Կատալոնիային անկախություն հռչակել: Այդ որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանաը քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին:



Նկարում՝ Արթուր Մասը