Ուորլիքը Ռոյսի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ուորլիքը Ռոյսի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և ԱՄՆ կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ջեյմս Ուորլիքը:



«Շնորհակալ եմ կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովին և հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին ԼՂ հակամարտության կարգավորման համար: Մենք պայմանավորվել ենք միասին աշխատել հակամարտության կարգավորման շուրջ»,- գրել է նա: