Ահաբեկչության փորձ Փարիզում

Ահաբեկչության փորձ Փարիզում

Փարիզում անվտանգության մարմինները լիկվիդացրել են մի զինված անձի, ով փորձ է արել ներխուժել ոստիկանական բաժանմունք: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը BFM TV-ով: Թերևս ինքնոությունը չպարզված անձի մոտ հայտնաբերվել է դանակ և պայթուցիկ սարք, հավանական է մահապարտի գոտի: Ոստիկանության բաժանմունք մուտք գործելիս՝ նա բղավել է՝ «Ալլահ ակբար»: Reuters-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը միջոցառման ժամանակ ճառ է ասել՝ վերհիշելով մեկ տարի առաջ Charlie Hebdo-ի խմբագրատանը տեղի ունեցած ահաբեկչությունը, որին զոհ գնաց 12 լրագրող: