2016 թվական ենք մտել 5 միլիարդ պարտքով

2016 թվական ենք մտել 5 միլիարդ պարտքով

Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թեւակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար:



Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսեց աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչեւ տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտք կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար: Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի: Հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունները մի փոքր դանդաղեցրին պետական արտաքին նոր պարտքերի ներգրավման գործընթացը, բայց անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին սկսեց մեկը մյուսի ետեւից պարտքեր վերցնել:



Առավել մանրամասն տես «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: