Կառավարությունը 6մլն դրամ կտա «Ֆլեշի Բարսեղին»

Կառավարությունը 6մլն դրամ կտա «Ֆլեշի Բարսեղին»

Կառավարության այսօրվա նիստին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի բերած նախագծով հաստատվեցին հողօգտագործողների, դիզվառելիքի ու պարարտանյութի տրամադրման վերաբերյալ որոշումները: Այս տարի դիզվառելիքի ձեռքբերման համար պետությունը ներկրող կազմակերպություններին տրամադրելու է 6լն դրամ, 3 գնային առաջարկ ներկայացրած կազմակերպություններից մրցույթում հաղթել է Սերժ Սարգսյանի մերձավոր Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը, որը առաջարկել է ամենացածր ներկրման գինը՝ 335 դրամ: 



Գյուղացուն դիզվառելիքը տրվելու է 280 դրամով, ինչը նախորդ տարվանից 75 դրամով էժան է: Պարարտանյութի գները այս տարի նույնն են, մեկ պարկի համար 6-7 հազար դրամ՝ կախված պարարտանյութի տեսակից: Պարարտանյութ ներկրողների մրցույթում հաղթել է Մասիսի «Բերրիություն» ընկերությունը, որը մեկ դոլարով ցածր գին է առաջարկել ռուսական «Ագրոքիմսերվիս» ընկերությունից: Սա զարմացրեց վարչապետին՝ ընդամենը 75 ցենտ է եղել տարբերությունը։ Չի բացառվում, որ մրցույթի կազմակերպիչները հատուկ «Բերրիություն» ընկերության համար «ուտեչկա են տվել», հայտնելով ամենացածր գինը։