Սոցիալական ծառայությունների աշխատակիցները կազատվեն

Սոցիալական ծառայությունների աշխատակիցները կազատվեն

Այսօր Կառավարության նիստի սկզբին ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց բենզինի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նա ասաց, որ 2015թ ընթացքում Հայաստանում բենզինի գինը նվազել է 470-ից մինչեւ 390 դրամ: Իսկ 2014թ համեմատ՝ երկու տարվա ընթացքում, 14 տոկոսով է նվազել բենզինի գինը:
Արտակ Շաբոյանը նաեւ Հայաստանի համար դրական համեմատություններ արեց այլ երկրների հետ: Նա նշեց, որ 2015թ Եվրոպայում բենզինի գները նվազել են, Ֆրանսիայում՝ 8 տոկոսով, Գերմանիայում՝ 7 տոկսով, Չեխիայում՝ 10 տոկոսով, բայց ավելի քիչ չափով, քան Հայաստանում: Սակայն նա համեմատություն չկատարեց Վրաստանի հետ, որտեղ բենզինի գները անհամեմատ ցածր են, քան մեզ մոտ, կամ Ռուսաստանի գները, որոնք երկու անգամ ցածր են: Նա նշեց, որ Հայաստանի բենզինի շուկայոմ երկու ընկերություն է աշխատում՝ «Ֆլեշ» ու «CPS»: 2007թ այդ ընկերությունների թիվը 5-6 էր, այսինքն՝ ընկերությունների թիվը նվազել է, սակայն շուկայում մրցակցային խոչընդոտներ, կամ անհավասար պայմաններ չեն նկատվել։ 



Դրանից հետո ելույթ ունեցավ վարչապետը: Նա անդրադարձավ գազի գներին, ասաց, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ էական ենթակաոռւցվածքների գները լինեն ցածր եւ տնտեսության, բնակչության համար՝ մատչելի: «Գազի սպառման ծավալների նվազումը վկայում է, որ «Գազպրոմ- Արմենիա» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեծ անելիքներ ունի այդ բիզնես-տրամաբանությունը իր ղեկավարությանը հասցնելու գործում, ու այդ դեպքում ՌԴ-ի համար հստակ կդառնա մեր բանակային առաջարկի փոխշահավետ բնույթը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:



Վարչապետը նաեւ ներկայացրեց, որ փետրվարի 2-ին Կառավարությունում խորհրդակցություն է եղել, որի ընթացքում քննակվել է ՎՊ-ի ուսումնասիրությունները Արագածոտնի ու Կոտայքի մարզերի սոցիալական ծառայություններում ու տարածքային գործակալություններում: Ըստ ամենայնի՝ ՎՊ-ն բացասական երեւույթներ է հայտնաբերել, ինչն էլ վրդովեցրել է վարչապետին. «Ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ, դրանց մեծ մասն անհիմն է»: Նա հանձնարարել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին մարզպետների հետ քննարկել իրավիճակը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ կան դեպքեր, երբ անհրաժեշտ է համապատասխան ծառայությունների աշխատակիցներին ազատել աշխատանքից: