Արծվիկ Մինասյանին կնշանակեն նախարար

Արծվիկ Մինասյանին կնշանակեն նախարար

Մեր տեղեկություններով՝ թեեւ ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների մասով դեռ վերջնական տեղեկություն չկա, բայց հստակ է, որ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դառնալու է նախարար: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ձեւավորվելիք կոալիցիայի շրջանակներում քննարկվում է պատգամավորին կամ Էներգետիկայի, կամ Էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը: Ինքը՝ Արծվիկ Մինասյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ որեւէ պաշտոնի շուրջ խոսակցություն չկա:
Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք: