Թալինում մի թեկնածուն ՀՀԿ-ական է մյուսը՝ ՀՀԿ-ականի հորեղբոր տղա

Թալինում մի թեկնածուն ՀՀԿ-ական է մյուսը՝ ՀՀԿ-ականի հորեղբոր տղա

Թալինում կենացները քաղցրանում են, ՀՀԿ-ի կողմից կրկին առաջադրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը երեկվա դրությամբ թեպետ մեկ մրցակից ուներ, ի դեմս «Հայկական վերածննդի» կողմից առաջադրված Գուրգեն Գրիգորյանի, սակայն Դաշնակցությունը նույնպես քննարկում էր թեկնածու առաջադրելու հարցը։ Մանավանդ որ հաղթանակի համար բոլոր «նպաստավոր» պայմանները կան, եւ Արագածոտնի մարզպետը դաշնակցական Գաբրիել Գյոզալյանն է։ Իսկ Գուրգեն Գրիգորյանը 1996-2002թթ. երկու անգամ Թալինի քաղաքապետ է առաջադրվել, բայց պարտվել է այն ժամանակ անկուսակցական, ներկայումս ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին։ Թեպետ Գրիգորյանին օգնում էր Թալինից այն ժամանակ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը։ Ի դեպ, Գուրգեն Գրիգորյանը Թալինի ՀՀԿ կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանի հորեղբորորդին է։ Մենք տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդը» պատրաստվում է թեկնածուներ առաջադրել նաեւ այլ համայնքներում։