«Հայկական վերածնունդը» թեկնածու կառաջադրի նաեւ Գետափում

«Հայկական վերածնունդը» թեկնածու կառաջադրի նաեւ Գետափում

«Հայկական վերածնունդ» դարձած նախկին «Օրինաց երկիրը» որոշել է ակտիվանալ: Եւ ահա մեկը մյուսի ետեւից հրապարակում են տեղեկություններ, թե որ համայնքում ում թեկնածությունն են առաջադրելու ընտրություններին: Այսպես, հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցելու «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի դիրքորոշումը, կուսակցությունը քննարկումների արդյունքում որոշել է ս.թ. ապրիլի 17-ին Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել Մայիս Նազարյանի թեկնածությունը:



Նշենք, որ Գետափում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ առաջադրվել է 2 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից Գագիկ Ալոյան եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Յուրիկ Հովհաննիսյան: