Արդյոք բնության մեջ կա՞ այդքան գույն, որ դրանցով նշվեն քվեաթերթիկները

Արդյոք բնության մեջ կա՞ այդքան գույն, որ դրանցով նշվեն քվեաթերթիկները

«Քաղաքացիական շտաբ» ՀԿ անդամ, միաժամանակ նաև Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը ներկայացնող Վարդան Քոչարյանին մտահոգում է քվեաթերթիկների քանակն ու դրանց համապատասխան գույները, քանզի, ինչպես հայտնի է, ամեն կուսակցություն իր գույնն է ունենալու, և ընտրողը պետք է ընտրի մի գույնի քվեաթերթիկ և դա գցի քվեատուփի մեջ՝ դրանով իսկ կատարելով իր ընտրությունը այս կամ այն քաղաքկանա ուժին հարցում։ 



«Հայաստանում գրանցված է մոտ 80 կուսակցություն, և եթե մի պահ ենթադրենք, որ այդ կուսկացությունների գոնե կեսը հայտ ներկայացի մանսակցելու ընտրություններին, ապա զուտ ֆիզիկապես Ընտրական օրենսգիրքը այդ հարցը չի կարողանա կարգավորել մի քանի պատճառներով։ Նախ ֆիզիկապես բնության մեջ այդքան իրարից ակնհայտ տարբերվող գույներ չկան, որպեսզի հնարավոր լինի քվեարթերիկներ այդպես իրականցնել, և հետո ընտրողին պիտի տրվի քվեաթերթիկների տրցակ, որը նա պետք է իր հետ տանի քվեախուց, հետո դրանիցց մեկը գցի այդ արկղը և այլն։ Այս պարագայում ինչպե՞ս է կարգավերվում այդ հանգամանքը»,-այսօր ԱԺ-ում կազմակերպված խորհդրարանական լսումների ժամանակ հետաքրքրվեց Վ․ Քոչարյանը։



Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Արդյոք տեսականորեն հնարավո՞ր է, որ 40 կուսակցություն մասնակցեն։ Տեսականորեն՝ այո, իսկ օրենսգիրքը տեսական չէ, շատ գործնական է, և գործնականում համարում եմ, որ ոչ։ Դրա համար գոյություն ունի ընտրական գրավ, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն սթափ գնահատի իր շանսերը։ Իհարկե, բնության մեջ կան միլիոնավոր գույներ, բայց համաձայն եմ Ձեզ հետ, որ եթե լինի 40 գույն, տեսականորեն դժվար է տարանջատել։ Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք լրացուցիչ պաշտպանիչ միջոցառումների մասին։ Օրինակներից մեկը հետևյալն է, երբ անգամ նոթատետրերի վրա կա լրացուցիչ գունային նշան՝ տարբեր տեղերում գտնվող։ Դա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի տարբերվեն քվեաթերթիկները։ Հիմա մտածում ենք այդ ուղղությամբ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ