Երբ պարզում ես, որ վարչապետի ազգականի մեքենան ես գողացել

Երբ պարզում ես, որ վարչապետի ազգականի մեքենան ես գողացել

Պատկերացնո՞ւմ եք այն գողերի վիճակը, որոնք իրենց «սև գործն» իրականացնելուց հետո տեղեկանում են, որ գողացել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականի մեքենան:



Մխչյան համայնքի բնակիչներից մեկի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան են գողացել: Մեր տեղեկություններով` մեքենան գողացել են հենց բակից, հասցրել են Դարակերտ համայնք: Մեքենայի գողերը, կամ գողը, առանձնացրել են ավտոմեքենայի արժեքավոր մասերը, այնուհետ թողել են մեքենայի «կմախքը» դաշտում և հեռացել: Ի դեպ, այսքանով չի սահմանափակվել նրանց «գործունեությունը», ավազակները գողոնը լցրել են մեկ ուրիշ մեքենայի մեջ, որը կայանված է եղել մոտակայքում, և հեռացել կրկնակի «ավարով»: Մեզ պատմեցին, որ այն ֆուրգոն է եղել` առանց համարանիշների, օգտագործվել է միայն գյուղի մեջ: Մեր տեղեկություններով` «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականներից մեկին: