Արմեն Աշոտյանը` Բախչագուլյանի զավակների կնքահայր. ֆոտո

Արմեն Աշոտյանը` Բախչագուլյանի զավակների կնքահայր. ֆոտո

Կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը օրերս Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, ԿԸՀ նախկին քարտուղար Աբրահամ Բախչագուլյանի զավակների կնքահայրն է դարձել:



Մեր տեղեկություններով` երկու արդեն նախկին պաշտոնյանները ընկերներ են, ասում են` Աբրահամ Բախչագուլյանի բժշկուհի կինն ու Աշոտյանն էլ կուրսեցիներ են: Այժմ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ սանիկիների մկրտությունից եւ մյուռոնից հանելու արարողություններից: «Աստծո աջը ձեզ պահապան իմ մկրտված բալիկներ»,-գրել է Աշոտյանը եւ հպարտացել, որ արդեն 5 սանիկ ունի: Մկրտության արարողությունն էլ կատարել է անձամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: