Նամակ հանրապետության նախագահին

Նամակ հանրապետության նախագահին

Մեծարգո պարոն նախագահ,



Ս/թ Փետրվարի 12-ի Ձեր ելույթն աննախադեպ էր, Ձեր կողմից բարձրացվեցին թե՛ երկրի, թե՛ հայության առջև ծառացած խնդիրները: Առանձնակի ողջունելի է հայության ամբողջական կյանքով ապրելու Ձեր հնչեցրած հրամայականը: Ի լրումն ցեղասպանության հիշատակման և պահանջատիրության, մենք պարտավոր ենք խոսել ցեղասպանության հետևանքով մեր ազգի փլուզված հավաքականությունը վերականգնելու, ամբողջական հայրենիքում միասնական կյանքով ապրելու հայության անբեկանելի իրավունքի մասին՝ որպես այսօրվա վտանգված աշխարհում հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նաև մեր ազգային մեծագույն ակնկալիքները միջազգայնորեն իրականություն դարձնելու երաշխիք: Սա հայությանը միավորող գաղափար է, գերնպատակ, որը վեր է անձնական և քաղաքական շահերից: Այս առաքելությունը իրականություն դարձնելու որպես առաջին քայլ առաջարկում ենք Ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ գտնվող մարզահամերգային համալիրում նպատակային կերպով պարբերաբար կազմակերպել համազգային նշանակության միջոցառումներ, համաժողովներ, փառատոններ հետագայում համալիրը վերածելով հայ ժողովրդի վերածնության խորհրդանիշի՝ որպես համայն հայության բյուրեղացած նպատակները կյանքի կոչելուն միտված միասնական կամքի գործուն արտահայտություն: Այդ կենտրոնում կարելի է ձևավորել մեր երազած երկրի մշակույթին վայել ստեղծագործական միավորումներ, ուր հիմնական ներուժը կլինեն գիտակ մարդիկ և երիտասարդներ Հայաստանից և Սփյուռքից: Կարելի է նաև ներկայացնել երկրի քաղաքակրթական նկարագրին հարիր ազգային արվեստի բարձրարժեք գործեր,ինչպես նաև համաշխարհային արժեքի նմուշներ; Կարևոր այս կառույցի, որը հետագայում կվերածվի Համահայկական Տան, գործունեությունը պատշաճ կարգով համակարգելու համար կարելի է ձևավորել հոգեբարձուների համահայկական խորհուրդ: Այս նախաձեռնությունը կդառնա համայն հայության ստեղծագործական ներուժը համատեղելու հզոր ազդակ, ինչի կարիքը խստորեն զգացվում է



Բաղդասարյան Վիկտոր Արամի, տեխնիկական գիտությունների դոկտոր
Աբրահամյան Սաթենիկ, համալսարանի դասախոս
Չթչյան Բորիս, ճարտարապետ ակադեմիկոս
Ղուկասյան Լյուդվիգ, դոցենտ
Առաքելյան Արմո, արվեստագետ նկարիչ