«Հայկական ժամանակ». Օլիգարխ Հերմինե Նաղդալյանը

«Հայկական ժամանակ». Օլիգարխ Հերմինե Նաղդալյանը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի՝ շարժական եւ անշարժ գույք ոչ գնել է եւ ոչ էլ՝ օտարել: Նաղդալյանի դրամական միջոցները 2015-ի սկզբին կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար եւ 35 մլն դրամ, իսկ տարվա մերջում դարձել են 5 հազար դոլար եւ 32 մլն դրամ:



Նաղդալյանի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից, ստացած փոխառություններից եւ շահաբաժնից: ԱԺ փոխնախագահի միայն աշխատավարձը կազմել է 8 մլն 667 հազար 990 դրամ, ստացած փոխառությունները՝ 178 մլն 935 հազար 400 դրամ, իսկ շահաբաժինը՝ 38 մլն 528 հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմել է 226 մլն 131 հազար 390 դրամ:



ԱԺ փոխնախագահի 2012 թվականի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա ունի հողին ամրակայված 2 անշարժ գույք, բազմաբնակարան շենքում 2 բնակարան եւ 5 հողամաս, ինչպես նաեւ 24 մլն դրամի բաժնեմաս:



Հերմինե Նաղդալյանը, ինչպես երեւում է, անշարժ գույքի սիրահար է: 2014 թվականին նա 46 մլն 35 հազար դրամով մեկ բնակարան է գնել բազմաբնակարան շենքում, 6 մլն 120 հազարական դրամով ՝լ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք է ձեռք բերել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում