Սահիբա Գաֆարովան ԵԽԽՎ-ում կեղծեց Ադրբեջանի պատմությունը

Սահիբա Գաֆարովան ԵԽԽՎ-ում կեղծեց Ադրբեջանի պատմությունը

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր քննարկվելու է հրեատյացության հարցը եւ դրա աճի միտումները Եվրոպայում: Օրվա բանախոսները եւ զեկուցողները հիմնականում քննադատում եւ դատապարտում են հրեատյացությունը: Խոսքով հանդես եկավ նաեւ ԵԽԽՎ ադրբեջանական պատգամավոր Սահիբա Գաֆարովան: Նույն ոճի մեջ խոսելով հրեատյացության եւ Ադրբեջանում հրեաների հանդեպ եղած դրական վերաբերմունքի մասին՝ Գաֆարովան առանց աչքը թարթելու նշեց, որ Ադրբեջանում հրեաները սկսել են հաստատվել մթա հինգերորդ դարից, մի ժամանակահատված, երբ ոչ Ադրբեջան պետություն է գոյություն ունեցել, ոչ ադրբեջանական ժողովուրդ: