Հեռվից կզռա, օր ՀՀԿ-ի վիճակը հեչ լավ չէ

Հեռվից կզռա, օր ՀՀԿ-ի վիճակը հեչ լավ չէ

Անկախ ընորից, թե ինչքան են կարողանում իշխանությունները թաքցնել իրանց մոտալուտ հրաժարականի անխուսափելիությունը, մեկ է, հեռվից կզռա, օր ՀՀԿ-ի վիճակը հեչ լավ չէ։ Բանն էն է, օր Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը ամենաուղղակի կերպով կապ ունի Ղարաբաղի հարցի լուծման հետ, և ի դժբախտություն իրան, հարցի ցանկացած լուծման դեպքում, այն կվերջանա իրա հրաժարականով։ Գաղտնիք չէ, օր Ղարաբաղի հարցը մեզ հմար լավագույն դեպքում կլուծվի փոխզիջումային տարբերակով։ Նույնիսկ այս հարցի հետ որևէ առնչություն չունեցող մարդը կհասկնա, օր փոխզիջում նշանակում է՝ ազատագրված տարածքների հետ վերադարձ։ ՀՀ երեք նախագահներն էլ իշխանության են եկել Ղարաբաղյան շարժման և ղարաբաղյան պատերազմի մասնակից լինելու շնորհիվ։



Նախագահներից երկուսը հողեր չեն զիջել, ու եթե Սերժը էրտա էդ քայլին, ժողովրդի ճնշման տակ հրաժարական կտա։ Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի առաջարկվող փոխզիջումային տարբերակին, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի իշխանությունները նրա առաջ կդնեն իրա, իրա ընտանիքի անդամների, ախպերների, մերձավոր շրջապատի մասին էնպիսի տեղեկություններ, որ ինքը ստիպված կէղնի կամ ստորագրել «խաղաղության մասին» առաջարկվող պայմանագիրը, կամ հրաժարական տալ։ Կասկածից վեր է, որ ապրիլյան պատերազմի զինադադարը եղել է հենց նրա տված խոստումների դիմաց՝ հարցը քաղաքական ճանապարհով լուծելու պայմանով, և շատ մոտ ապագայում։ Էսօր չկա հարցի լուծումը նախքին մեթոդներով ձգձգելու ճանապարհ։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը զորքերը մարտական վիճակի բերած պահում է սահմանին՝ չհեռացնելով այն սահմանից ոչ մի թիզ, սպասելով միջնորդ երկրների կողմից զինադադար պահանջելու դիմաց Հայաստանի տված խոստումների կատարմանը։ Մեր Բանակը նույնպես բերվում է պատրաստվածության բարձր աստիճանի։ Եթե չորսօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը հասցրել է ցույց տալ իրա ունեցած ժամանակակից զինտեխնիկան, մեր Բանակը կարողացել է ցույց է տալ մեր ունեցած՝ 80-ական թվերի զինտեխնիկան և մեր Հերոս Զինվորի անկոտրում կամքը։ Ալիևն ու միջնորդ երկրները շատ լավ կհասկնան, օր էդ հարցը պետք է լուծվի մինչև ԱԺ առաջիկա ընտրությունների նախընտրական փուլ մտնելը։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը՝ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու մասին, նպատակ ունի բանակցությունների փուլում Սերժին տալ լեգիտիմություն, բանակցությունների ժամանակ ժողովրդի թիկունքում թաքնվելու՝ «ժողովուրդը համաձայն չէ» պատճառաբանությամբ, համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու հմար։ Քանի օր և՛ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան շատ լավ գիտեն Սերժի ժողովրդի կողմից «ընտրված» լինելու ճշմարտացիությունը, անկասկած գիտեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի մտածած քայլերի պատասխանը։ Ամենավատը այս հարցում էն է, օր Սերժ Սարգսյանը, արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու նպատակով, ժամանակին հազար ու մի խոստումներ է տվել միջազգային կազմակերպություններին և գերտերություններին՝ Ղարաբաղի հարցի լուծման, երկրում օրինականություն հաստատելու, արդար ընտրություններ անցկացնելու, կոռուպցիայի դեմ տարվող պայքարի վերաբերյալ։



Վերջին ամիսներին Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների տված կոշտ գնահատականներն ու հրապարակած նյութերը Սերժի վրա սկսված ճնշումների շրջանակներից են, այդ թվում՝ ԱՄՆ Կենտրոնական Հետախուզության Վարչության ղեկավարի հանդիպումը ՀՀ ՔԿ-ի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ, նրան ներկայացված անհերքելի փաստերը,Հայաստանի կոռումպացված իշխանությունների մասին ունեցած տեղեկությունները։ Սերժ Սարգսյանի մոտակա շրջապատի անդամ Միհրան Պողոսյանի մասին օֆշորային սկանդալի հրապարակումը Սերժ Սարգսյանի ուղղությամբ արձակված առաջին նախազգուշական կրակոցն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև բուսնած նոր սերն ու ՀՀԿ խորհրդի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացրած տեսակետները լսելը, իր յուրայիններին ուղղված՝ կուլակաթափություն չի լինելու՝ Սերժի տված խոստումը, իր դեմ սպասվող ճնշումներին դիմակայելու անհաջող փորձեր են։ Հայաստանի հմար Ղարաբաղի հարցի լուծման այս պահին ամենաձեռնտու տարբերակը ստատուս քվոյի պաշտպանումն է, որը այլևս բացառվում է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Մյուս հնարավոր տարբերակը ռազմական գործողություններով Բաքու հասնելն ու Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելն է։ Իսկ ամենաողջամիտ տարբերակը ժամանակ շահելու, անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու և բանակցային փուլում լեգիտիմության բարձր աստիճանով ներկայանալու, թիկունքին ժողովրդի ուժը զգալու և ժողովրդի կարծիքը ներկայացնելուն լիազորված լինելու հմար Սերժ Սարգսյանի հրաժարական տալն է և նոր, ժողովրդի կողմից ընտրված ղեկավարով ղարաբաղյան բանակցություններին մասնակցելն է։



Ստեփան Սարուխանով