Լուի դը Ֆյունես․ Լավ երաժշտության ներքո ավելի հեշտ է էլեգանտ տղամարդ ձեւանալը

Լուի դը Ֆյունես․ Լավ երաժշտության ներքո ավելի հեշտ է էլեգանտ տղամարդ ձեւանալը

Զավակներս, իմ մասին շատ մի խոսեք, չէ՞ որ այս աշխարհում ինձնից առավել հետաքրքիր մարդիկ կան։



Ես շատ սովորական մարդ եմ, այնպիսին, ինչպիսին բոլորը, իմ բախտը բերել է այս կյանքում այնքան, որքան ուրիշներինը։ Պարզապես հաջողությունը մեկ անգամ ժպտաց ինձ, եւ ես կարողացա բռնել նրան։ Նա մինչ այսօր ինձ հետ է, եւ ես երջանիկ եմ։



Լավ երաժշտության ներքո ավելի հեշտ է էլեգանտ տղամարդ ձեւանալը։



Եթե բաճկոնիդ վրա մի փոքր փոշի կա, մարդիկ հենց դա էլ նկատում են։



Ես սիրում եմ զբոսնել գերեզմանոցում, այնտեղ գոնե հանդիպում ես լռակյաց մարդկանց:



Ինչ հիմարություն ասես դուրս չի տա մարդը, երբ ձեռքին բաժակ կա։



Ես, ամեն դեպքում, մի փոքր ոստիկան դարձա։ Կարելի է ասել՝ գրեթե իսկականից։



Ոստիկաններն ինձ ոչ թե սիրում, այլ պաշտում են։



Լավ կատակերգու դառնալու համար չպետք է ջանալ ծիծաղեցնել, պետք է անկեղծ խաղալ, պետք է հրաժարվել կատակներից, դրանք երբեք չեն օգնում դերասանին։



Դերասանը ռեժիսորի կողմից ճնշում չպետք է զգա, քանի որ կատակերգուն նույնպես համահեղինակ է։



Պահանջկոտ կինոռեժիսորը գիտի հանդիսատեսին, այնպես որ՝ մինչեւ ֆիլմի էկրան բարձրանալը նա կարող է կռահել հանդիսատեսի արձագանքը։ Ես վստահում եմ ռեժիսորի բնազդին:



Ես ձանձրանում եմ մենակ իմ սենյակում։ (Այս խոսքերը լեգենդար դերասանն ասել է մահվանից րոպեներ առաջ)։



Աշխեն Քեշիշյան