«Հրազդան-ցեմենտ»-ի հարցով «քննությունը» դեռ շարունակվում է

«Հրազդան-ցեմենտ»-ի հարցով «քննությունը» դեռ շարունակվում է

Խորհրդարանական կուլիսներում դեռ քննարկում են «Հրազդան-ցեմենտի» քվեարկության՝ «օրհասականի» վերածված խնդիրը. ով բռնեց ոտները, ով արտասանեց Հալեպը, ինչու անհասկացող Պավլեն չբացատրեց, որ պետք է անպայման քվեարկել, ինչ էր ստուգում այդով Սերժ Սարգսյանը, որովհետեւ եթե նա ուզենար, բոլորն «զգաստ» դահլիճում կլինեին: Իսկ քվեարկությունից հետո «վերեւից» ոչ միայն «կանչվել» են ՀՀԿ-ականները, այլեւ ԲՀԿ-ն եւ ԲՀԿ-ից դուրս եկածները: Տրվում էր մանավանդ Բելաջիոյի Գրիշի անունը, ճշտելու համար, թե ինչու չի մասնակցել, կարող է դա «Հրազդան-ցեմենտի» քվեարկությունը չլիներ, այլ Ընտրական օրենսգիրքը, մանավանդ, որ մյուս տղերքն էլ սահմանում են. բա ձեզ ինչո՞ւ ենք «ուղարկել» պառլամենտ: Ի դեպ, ԲՀԿ-ականների, ոչ ԲՀԿ-ականների, ինչպես նաեւ հայտնի ՀՀԿ-ականների վրա լավ «գլորել» է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է գրանցված, սակայն չքվեարկած ՀՀԿ-ականներին, վերջիններս, նայելով Կարեն Կարապետյանի «դեմ» քվեարկությանը, կարծել են` ճիշտն էդպես է: Բայց պարզվել է՝ Կարեն Կարապետյանը քվեարկել է Բաղրամյան 26-ի հետ «ճշտված»: