«Վեր տյու կյաս վեչ Ղարաբաղ, ամեն հինչ լյավա իննական»

«Վեր տյու կյաս վեչ Ղարաբաղ, ամեն հինչ լյավա իննական»


Երեկ Ազգային ժողովում լրագրողներից մեկի դիտարկմանը՝ «Դուք ասել եք՝ մեզ պետք չեն ուրիշի հողերը», Հերմին Նաղդալյանը յուրօրինակ ձևով է արձագանքել.



«…հենց հիմա դուրս գամ, ասեմ՝ էրեխեք ջան, լավ ջահելներ եք, էն ժամանակ, որ պատերազմ ա եղել, փոքր եք եղել, չեք մասնակցել, հիմա լավ ժամանակն է ձեր իսկական պատերազմին մասնակցելու, եկեք հավաքվենք, ես էլ ձեզ՝ առաջնորդ, ճամփեքն էլ լավ գիտեմ, փորձն էլ ունեմ, գնում ենք Բաքվով, Կիրովաբադով՝ սրբելով գալիս ենք… »:



Ճամփեքը լավ գիտի, կռվի փորձն էլ ունի, լսու՞մ եք…



Երեկ ղարաբաղցիների հետ էի զրուցում ու Հերմինեի ասածի հենց այդ հատվածն էր քննարկվում: Մի ղարաբաղցի ասաց.



«Հատե, խնդրեմ, մհեկ էլ տես հինչա ասըմ: Վեր տյու կյաս վեչ Ղարաբաղ, ամեն հինչ լյավա իննական…»



Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն ասել էր, որը հանրությունը սվիններով էր ընդունել. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում, և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է և մեր անվտանգության երաշխիքն է»,- ասել էր ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ «մեր փոխզիջումը ոչ թե 5 «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»:



ՀԳ Մի ղարաբաղցի էլ բորբոքվել էր. «Ախր տյու հուվ իլար է՜… »



Հասմիկ Բաբաջանյան