Ռուսները ըմբռնումով են մոտենում մեր դիրքորոշումներին

Ռուսները ըմբռնումով են մոտենում մեր դիրքորոշումներին

Ռուսաստանի պետդումայի ներքին, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամները, որոնք Հայաստանում համապատասխան հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ քննարկեցին հարցը եւ պատրաստվում էին համատեղ հայտարարություն տարածել, բարաթը դրին իրենց ուսապարկը, թե մենք մի քանի հատ էս կարգի հանձնաժողով ունենք, իրենց կարծիքն էլ պետք է հաշվի առնենք: Եվ տարան հայտարարությունն իրենց իշխանությունների հետ համաձայնեցնելու: Մենք հետաքրքրվեցինք՝ հետ ուղարկե՞լ են համաձայնեցված հայտարարությունը, թե՞ «Նոյի ագռավի» ճակատագիրն ունեցավ այն, ուր դատապարտվում էր Ադրբեջանի ագրեսիան: ԱԺ փոխխոսնակ, Ռուսաստան հաճախ գործուղումներ մեկնող Էդուարդ Շարմազանովն ասաց. «Տեղյակ չեմ այդ հայտարարության ճակատագրից, բայց օրերս, երբ ես Ռուսաստանում էի, Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ մենք մեր մոտեցումները շատ հստակ փոխանցեցինք իրենց, եւ մեզ մոտ այնպիսի ընկալում էր, որ իրենք հասկանում ու կիսում են մեր դիրքորոշումը»: