Զինվոր է զոհվել

Զինվոր է զոհվել

Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինվոր է զոհվել: Hraparak.am-ի տեղեկություններով՝  զոհվածը ժամկետային զինծառայող է, նա Արարատի մարզից է, դին արդեն բերել են Երեւան: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիսում: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է հակառակորդի կրակոցից:



Փորձեցինք տեղեկութունները ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ասաց՝ դիմեք ԼՂՀ ՊՆ: Իսկ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հաղորդագրություն կտարածեն, այժմ ճշտումներ են անում: