Գումի շուկայում ձիու միս չի վաճառվել

Գումի շուկայում ձիու միս չի վաճառվել

Կոտայքի մարզի Սեւաբերդ եւ Հատիս համայնքներում ձիեր էին գողացել եւ ձիու միս վաճառել տավարի մսի փոխարեն: Սեւաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է 2200 դրամով տավարի մսի փոխարեն: Մեզ էր զանգահարել Գումի շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը եւ խնդրում էր գրել, որ «Ձիու միս Գումի շուկա չի մտել, չի կարող մտնել ու չի վաճառվել: Նման բան հնարավոր չի»: Պարզվեց, որ Սեւաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանը միս գնել է Գումի շուկայի դիմացի Խորենացի փողոցի 54 ա հասցեում գտնվող անհատ ձեռներեց Ալիխան Հասանյանին պատկատող մսի վաճառակետից: Կոտայքի մարզային քրեական հետախուզության բաժանմունքից հայտնեցին, որ այս փաստի առթիվ հետաքննություն է գնում, հայտնաբերելու դեպքում հրապարակում կլինի:



Նելլի Կարապետյան