«ՀԺ». Վանաձորի պոտենցիալ քաղաքապետն արդեն «ընտրակաշա՞ռք» է բաժանում

«ՀԺ». Վանաձորի պոտենցիալ քաղաքապետն արդեն «ընտրակաշա՞ռք» է բաժանում

««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել Է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում Է, որ մոտ օրերս պարզ կլինի»,֊ երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն Է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։ Շոջանաովող տեղեկությունների համաձայն. Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն Է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար Է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն Է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,– հերքեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։