«Առավոտ». ինչո՞ւ Է հենց Սերգո Երիցյանն ուզում «անկախանալ»՝ պարզ չէ

«Առավոտ». ինչո՞ւ Է հենց Սերգո Երիցյանն ուզում «անկախանալ»՝ պարզ չէ

«Առավոտ»-ը գրում է. «Արդեն մի քանի տարի Է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության ղեկավար, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանն ամեն ինչ անում է, որպեսզի տեսչությունը հանվի նախարարության կազմից և դառնա ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական կոմիտե։ Վերջերս, մինչև գործադիր իշխանությունում օպտիմալացման մասին հայտարարությունները, կուլիսներում կրկին շատ աշխույժ շրջանառվում Էր, որ Սերգո Երիցյանն ամեն ինչ անում Է՝ միս ու արյուն տալու համար իր մտահղացմանը։ Այսպիսով կբարձրանա նախկին նախարարի պետական կարգավիճակը։ Եվ միայն։ Մայրենին անաղարտ պահելու համար ԿԳ նախարարության համակարգում մնալով էլ կարելի Է աշխատել։ Իսկ կառավարությանն առընթեր կառույցը վերահսկողությունից դուրս օղակ Է, ծառայում Է բացառապես գործադիր իշխանությանը։ Կրթության և գիտության նախարարությանը մոտ երկու տասնյակ օղակ ունի, որոնք իրենց հերթին բաժանվում են այլ օղակների՝ բաժինների։ Թե ինչո՞ւ Է հենց Սերգո Երիցյանը ուզում «անկախանալ»՝ պարզ չէ։ Եթերում բանասիրության դոկտոր Սերգո Երիցյանը խոսելով սփյուռքահայերի մասին՝ ասաց, «սփյուռքի անդամներ»։ Սա Գալուստ Սահակյանի «կառուցողական զենքերից» առաջ»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում