Օռլանդոյի հրաձգի և արտասահմանցի ահաբեկիչների միջև կապի ապացույցներ չունենք. Բարաք Օբամա

Օռլանդոյի հրաձգի և արտասահմանցի ահաբեկիչների միջև կապի ապացույցներ չունենք. Բարաք Օբամա

Օռլանդոյում անզեն մարդկանց վրա ինքնաձիգ հրազենից կրակ բացած Օմար Մատինի՝ արտասահմանցի ահաբեկիչների հետ կապի որևէ ապացույց առայժմ չկա: Այսպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել այն հայտարարությունները, որ տղամարդը կարող էր հետևել արտասահմանում գործող ահաբեկիչների հրահանգներին:



Այդուհանդերձ, ԱՄՆ առաջնորդը հաստատել է, որ Օմար Մատինը համացանցում հետաքրքրվել է ծայրահեղական գրականությամբ և, հնարավոր է, հենց այդ գրականության ազդեցությամբ է գնացել նման հրեշավոր քայլի:



Հիշեցնենք, որ 30-ամյա Օմար Մատինը Օռլանդո քաղաքի Pulse գեյ-ակումբ էր մտել զինված և կրակ բացել այդ պահին այնտեղ եղած մարդկանց վրա: Արդյունքում 49 մարդ է զոհվել, 50-րդը՝ եղել է ինքը՝ որ սպանվել է հաստատության վրա ոստիկանության ձեռնարկած գրոհի ժամանակ: