Ռուսաստանը ՀՕՊ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում

Ռուսաստանը ՀՕՊ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում

Ռուսաստանը սկսել է ՀՕՊ զորավարժություններ Կասպից ծովի ավազանում, որին մասնակցել է ՌԴ ՌԾՈՒ Կասպիական նավատորմիղը: Զորավարժություններում ներգրավված է նաեւ ավիացիան, hայտնում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով Հարավային Ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Զորավարժություններին կմասնակցի ընդհանուր առմամբ 20 նավ, որոնք հիմնականում հագեցած են հրետանային եւ հրթիռային համակարգերով, ինչպես նաեւ՝ ռազմական ավիացիայի Су-24 եւ СУ-25 երկուական ինքնաթիռ: