«Ժողովուրդ». Կրճատումները ցավոտ են հենց համակարգի համար

«Ժողովուրդ». Կրճատումները ցավոտ են հենց համակարգի համար

«ժողովուրդը» գրում է. «Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարման համակարգը օպտիմալացնելու մասին, շատերին թվաց, որ դրանից հետո գոնե Հայաստանի գերուռճացված չինովնիկական համակարգի աշխատակազմի թիվը մի փոքր կկրճատվի: Սակայն այսօր արդեն՝ վարչապետի հայտնի ելույթից երկու ամիս անց, ակնհայտ է, որ կրճատումները ցավոտ են հենց համակարգի համար ու լավագույն դեպքում եզակի բնույթ են կրելու: «Ժողովուրդ»-ի հարցումները ցույց են տվել, որ մարզպետարաններից միայն մեկում՝ Արագածոտնում են մտորում ինչ-որ կրճատումներ կատարելու մասին: Իսկ, օրինակ, Շիրակում ուսումնասիրել, ուսումնասիրել են եւ հանգել են այն եզրակացության, որ իրենց աշխատակազմն առանց այդ էլ շատ «օպտիմալ» է: «Բայց մենք տարիների ընթացքում նվազեցրել ենք մեր ունեցած հաստիքների թիվը: Այնպես չէ, որ շռայլություններ ենք թույլ տալիս: Բայց այսօրվա դրությամբ կրճատելու հաստիք չունենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: