«Հայկական ժամանակ». 15 օր է ծիրանը «լռված» է Վրաստանի Ճանապարհներին

«Հայկական ժամանակ». 15 օր է ծիրանը «լռված» է Վրաստանի Ճանապարհներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի հետեւանքով հսկայական վնասներ են կրել փոքր ծավալներով դեպի Ռուսաստան ծիրան արտահանողները: Վերջիներս արդեն 15 օր համեմատաբար փոքր մեքենաներով «լռված են» Վրաստանի ճանապարհներին: Նրանց մի մասը Լարսի անցակետից շրջվել է դեպի Փոթի՝ փորձելով տեղ հայթայթել լաստանավում, մյուս մասը, լսելով, որ անցակետը շուտով կբացվի, շարունակում են սպասել:Իսկ այդ ընթացքում նրանց տեղափոխած ծիրանի մի զգալի մասը փչացել է ու արդեն ենթակա չէ վաճառքի:Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, ծիրանը գյուղացիներից վերցրել են  հիմնականում «նիսյայով», խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում վաճառելուց հետո:Արդյունքում ստացվելու է այնպես, որ գյուղացիները չեն ստանալու իրենց գումարները, իսկ արտահանողները զգալի վնասներ են կրելու: Խոսքը մի քանի հարյուր տոննա ծիրանի մասին է, որի արժեքը մոտենում է մեկ մլն դոլարի»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: