«Ժողովուրդ». Անհասկանալի է՝ ինչի շուրջ ենք բանակցում

«Ժողովուրդ». Անհասկանալի է՝ ինչի շուրջ ենք բանակցում

«Ժողովուրդը» գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: Սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Արցախի համար նախընտրելի է խնդրի փաթեթային լուծումը: «Եթե համապարփակ ձեւով է կարգավորվում, անհնարին են դառնում հետագա շահարկումները: Բոլոր հարցերը պետք է լուծվեն միանգամից: Բայց Ադրբեջանը անընդհատ պնդում է այդ փուլային տարբերակը: Եթե Ադրբեջանը ուզում է փուլային տարբերակը, թող որպես առաջին քայլ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Մենք էլ կճանաչենք Ադրբեջանի անկախությունը»,- ասել է Բաբայանը: Նման պայմաններում, երբ կողմերի մոտեցումները կտրականապես տարբերվում են, մեղմ ասած, անհասկանալի է դառնում, թե Հայաստանը եւ Ադրբեջանը ինչի շուրջ պետք է բանակցեն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: