«Ժողովուրդ». Ենթադրելի է, որ Լավրովի հետ համաձայնությունը Բաքվի սրտով էր

«Ժողովուրդ». Ենթադրելի է, որ Լավրովի հետ համաձայնությունը Բաքվի սրտով էր

«Ժողովուրդը» գրում է. «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ԱԳՆ-ի կողմից ստացվող, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղեկատվությունը «Բաքվին դրական է տրամադրում»: Ավելի վաղ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլ. Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Բաքու այցի ընթացքում ակնկալում է ղարաբաղյան կարգավորման հարցով ավելի հստակ քայլերի սահմանում: Եվ այն, որ Մամեդյարովը խոսում է «դրական տրամադրվածության» մասին, տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ հստակ քայլերի սահմանման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունը Բաքվի սրտով է»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: