«Ժողովուրդ». Մեկուկես տասնամյակ է՝ հարցին լուծում չի տրվում

«Ժողովուրդ». Մեկուկես տասնամյակ է՝ հարցին լուծում չի տրվում

«Ժողովուրդը» գրում է. «Ամեն անգամ, երբ հերթական հուժկու կարկուտը ոչնչացնում է մի քանի տասնյակ գյուղերի պտղատու այգիների եւ բանջարանոցների բերքը, բոլորը սկսում են գլուխ կոտրել, թե ինչպես կարելի է գյուղացուն պաշտպանել: Արդեն մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանում քննարկվում է գյուղատնտեսությունն ապահովագրելու խնդիրը, բայց այդպես էլ այս հարցին լուծում չի տրվում: Ժողովուրդը պարզեց, որ երկու տարի շարունակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ուսումնասիրել են գյուղատնտեսության, ավելի կոնկրետ՝ խոշոր եղջերավոր անասունների ապահովագրություն ներդնելու հնարավորությունը եւ հանգել են այն մտքին, որ անհրաժեշտ է մշակաբույսերի ապահովագրության մասին մտածել, եւ այժմ էլ այդ տարբերակն են ուսումնասիրում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե նշված ուսումնասիրությունները երբ կավարտվեն, ՀՀ ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: