«ՉԻ». Աշոտյանը շատ խորամանկ բան է մտածել

«ՉԻ». Աշոտյանը շատ խորամանկ բան է մտածել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն, ԲՀԿ խոսնակն էլ հակադարձել է, թե «քաղաքապետը ոչ անտիկվարիատ է, ոչ Պիկասոյի կտավ է, ոչ էլ ֆաբերժեի ձու, որ որքան հին լինի՝ այնքան արժեքավոր»։



«ՉԻ» - Այս հույժ ինտելեկտուալ բանավեճն, անկասկած, չի ավելացնում Սամվել Բալասանյանի հմայքը, բայց պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում բանավիճող կողմերից երկուսն էլ իրավացի են։ Գիտական փաստ է, որ Սամվել Բալասանյանը, որպես կենդանի օրգանիզմ, ԲՀԿ-ից ավելի վաղ է ձեւավորվել, ու նույնքան աներկբա փաստ է, որ պրն Բալասանյանը ֆաբերժեի ձու չէ։



Ինչ վերաբերում է պրն Աշոտյանի հայտարարությանը, ապա նա, անկասկած, շատ խորամանկ բան է մտածել։ Չէ՞ որ ինքն էլ իր կուսակցական ընկերների 80 տոկոսի նման ավելի հին է, քան ՀՀԿ-ն։ Ու եթե վաղը-մյուս օրը ՀՀԿ-ն պարտվի եւ հեռանա իշխանությունից, իրենք շատ հանգիստ կարող են առաջ քաշել այդ վարկածը եւ դրա հիման վրա փոխել իրենց կուսակցական պատկանելությունը»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում