«Հայկական ժամանակ». Սյունիքի մարզպետարանի անխնա ծախսերը

«Հայկական ժամանակ». Սյունիքի մարզպետարանի անխնա ծախսերը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։ Մարզպետարանը միայն հեռախոսազրույցների վրա ծախսելու է ոչ ավել, ոչ պակաս, քան 6 մլն 115 հազար դրամ, այն դեպքում, երբ հնարավոր է բջջային կապի տարբեր օպերատորների կապից մեկ-երկուական հեռախոսահամարներով այդ հարցը շատ ավելի էժան գնով լուծել։ Նշենք նաև, որ փոստային ծառայության համար էլ նախատեսված 1240 հազար դրամ։ Այսինքն, միայն կապի միջոցների վրա Սյունիքի մարզպետարանը նախատեսում է ծախսել մոտ 10 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետն է ճոխություններ սիրող Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում