Չորս տարեկան տղաս ասաց՝ բա, որ ինձ բռնեն

Չորս տարեկան տղաս ասաց՝ բա, որ ինձ բռնեն

Քիչ առաջ Ազատության հրապարակում բեմահարթակ բարձարացավ մի քաղաքացի ու ասաց, որ այսօր հանրահավաքի եկել է իր ընտանիքի հետ, ապա  պատմեց, որ 4 տարեկան իր տղան այստեղ գալուց առաջ իրեն ասել է՝ հայրիկ, բա որ ինձ բռնեն․ <Դուք ա՞յս երկիրն եք ուզել պարոն ոստիկաններ, դուք արդեն մտել եք իմ տուն, պարոն ոստիկաններ, 4 տարեկան տղաս ասում ա, որ եթե ես գոռամ Սերժիկ, հեռացիր, ինձ կբռնեն կտանեն։ Ես բեւեռացմանը դեմ եմ, բայց ծայրահեղ բեւեռացում կա։ Դրա համար իմ կոչը հիմա այստեղ ծառայող ոստիկաններին է ուղղված՝ խնդրում եմ մի հեռացեք, ժողովուրդը ձեզ ծափերով կընդունի, խնդրում եմ եկեք երեխայիս ձեռքը սեղմեք, իմ երեխան ոստիկան տեսնելուց պետք է իրեն ապահով զգա։ Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մեկը ոստիկան տեսնելուց իրեն ապահով զգա։ Մոտեցեք եւ իմ երեխայի ձեռքը սեղմեք>։ Սակայն ոչ միայն ոչ մեկը չմոտեցավ 4 ամյա տղային, այլ հակառակը բեմահարթակի վրա գտնվող ոստիկաններն էլ ավելի հեռացան ժողովրդից։        



Հ․-Գ․ 20 րոպե անց բեմահարթակից արդեն տեղեկացրեցին, որ ոստիկաններից մեկը հեռախոսով վերադասին զեկուցելուց հետո միայն մոտեցել եւ երեխայի ձեռքը սեղմել է։