Վթար Լոռու մարզում․ տուժածների մեջ կան երեխաներ (լուսանկարներ)

Վթար Լոռու մարզում․ տուժածների մեջ կան երեխաներ (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Lոռու մարզում: Hraparak.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 20:20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում իրար են բախվել 3 ավտոմեքենա «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 35 VL 965 համարանիշի, «Վազ-2106» մակնիշի 37 OL 352 համարինշի և Toyota Land crauser մակնիշի C 090 EC 190 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով նախնական տեղեկություններով 6 մարդ տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Մեր թղթակիցը հաղորդում է նաև, որ տուժածների թվում երեխաներ կան։ Երեխաներից մեկը 13 տարեկան է, նրա վիճակը գնահատվում է ծանր:



Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի