«Ժողովուրդ». Գերոգի Կուտոյանը հասավ իր նպատակին. ինչու ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը

«Ժողովուրդ». Գերոգի Կուտոյանը հասավ իր նպատակին. ինչու ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկությունների մասին ազդարարող լուրերի իսկական շքերթ էր: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանի պաշտոնանկության մասին լուրերի թանաքը դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ն այս տարվա մարտի 5-ին գրել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը ցանկանում է «տարեց» կադրերից ազատվել, եւ հերթում առաջինը Հրանտ Եպիսկոպոսյանն է: Նույնիսկ լուրեր տարածվեցին, որ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել եւ թոշակի է անցնելու, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, չէր ցանկացել հրաժարական ներկայացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրանտ Եպիսկոպոսյանն իր ազատման մասին իմացել է հրամանագրի ստորագրվելուց հետո միայն: Կասկածից վեր է, որ եթե նա մարտին իմանար, որ իրադարձություններն այսպես կզարգանան, ապա հաստատ ինքնակամ եւ պատվով թոշակի կգնար»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։