Վթար Արծվանիկ գյուղում. կան տուժածներ

Վթար Արծվանիկ գյուղում. կան տուժածներ

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 12-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «УАЗ» մակնիշի ՊՆ0980Մ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1976թ.) և «VAZ-2109» մակնիշի 06SO510 (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1989թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:



Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս.Ապրեսյանը հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: