Վրաստանում փորձել են պայթեցնել Հայաստան եկող գազամուղը. դիվերսիոն խումբը կալանավորված է

Վրաստանում փորձել են պայթեցնել Հայաստան եկող գազամուղը. դիվերսիոն խումբը կալանավորված է

Թբիլիսիի դատարանը 7 անձանց նկատմամբ, ովքեր փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարը, որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:



Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը երկուշաբթի հայտարարել է ահաբեկչություն կատարելու կասկածանքով 5 մարդու ձերբակալության մասին: Բացի այդ ձերբակալվել է պարեկային ոստիկանության մեկ աշխատակից՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու և մեկ քաղաքացի՝ անցավոր խմբին քողարկելու համար:



Հետաքննությամբ պարզվել է, որ խումբը ծրագրել էր պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարի մի հատվածը: Պետանվտանգության առայության ներկայացուցչի ոսքով՝ խմբի անդամներից մեկը հաճախ է մեկնել Ուկրաինա, իսկ թե այնտեղից է, արդյոք ժամանել դիվերսիոն խումբը, նա դժվարացել է ասել: