68-ամյա տղամարդը կրակ է բացել Սլովենիայի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր

68-ամյա տղամարդը կրակ է բացել Սլովենիայի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր

Տարեց տղամարդը կրակ է բացել Սլովենիայի Իզոլա քաղաքի հիվանդանոցում, գրում է РИА Новости-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:



Հրաձգությունից հետո հիվանդանոցում խուճապ է սկսվել: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ բժիշկ և ոստիկանության մեկ աշխատակից: Հարձակվողը սպանվել է փախուստի փորձի ժամանակ:



Հանցագործի գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանությունում պարզաբանել են, որ նախկինում նա բուժվել է այդ հիվանդանոցի աչքի բաժանմունքում:



Լրատվամիջոցները փոխանցմամբ՝ 68-ամյա տղամարդը նախկինում հայտնի է ոստիկանությանը փոստային բաժանմունքի կողոպուտի դեպքով: