Լոս Անջելեսը կարող է զրկվել Օլիմպիական քաղաք լինելու պատվից

Լոս Անջելեսը կարող է զրկվել Օլիմպիական քաղաք լինելու պատվից

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքը կարող է զրկվել 2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման քաղաք լինելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ՄՕԿ-ում ունեցած իր աղբյուրները: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ՄՕԿ-ում այնքան էլ չեն ողջունում հակառուսական այն տրամադրությունները, որոնք ներկայումս առկա են ԱՄՆ-ում եւ ամերիկյան հասարակության մեջ: Ըստ այդմ, ամերիկյան մեգապոլիսի շանսերը ավելի քիչ են, քան իր մրցակից երեք եվրոպական քաղաքներինը, քանի որ ՄՕԿ-ում լուրջ պայքար է ընթանում՝ հատկապես հաշվի առնելով, որ արդեն անցած Ռիոյի Օլիմպիական խաղերին ԱՄՆ-ն որքան ներդրում ունեցավ ռուսական մարզիկների մասնակցությունը կանխելու գործում: 2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման մյուս հավանական քաղաքներն են` Հռոմ, Փարիզ եւ Բուդապեշտ: