Աֆղանստանում ամերիկացի զնվոր է զոհվել

Աֆղանստանում ամերիկացի զնվոր է զոհվել

Աֆղանստանում թալիբների դեմ հատուկ գործողության արդյունքում զոհվել է ամերիկացի զնվորական: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: ՆԱՏՕ հրամանատարությունը, սակայն, պաշտոնապես այս լուրը չի հաստատել: Հիշեցնենք, որ ներկայումս Աֆղանստանում 9,8 հազար ամերիկացի զինվորական կա, որոնք դուրս են գալու Աֆղանստանի տարածքից մինչեւ 2017 թվականը, սակայն ներկայումս Պենտագոնը սկսել է շրջանառել տեղում ամերիկյան զորակազմի ուժեղացման մասին խոսակցությունները՝ հաշվի առնելով ստեղծված անկայուն վիճակը: