Մերկելը դիմել է թուրքերին

Մերկելը դիմել է թուրքերին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմել է թուրքակն ծագմամբ գերմանահպատակ քաղաքացիներին՝ խնդրելով լոյալություն ցուցաբերել Գերմանիայի հանդեպ: Վերջինս իր ուղերձում նշել է, որ ակնկալում է թուրքական ծագումով գերմանացիներից լոյալություն Գերմանիայի պետական քաղաքակնության հանդեպ որպես իրենց հայրենիքի: Այս մասին հայտնում է Ruhr Nachrichten-ը: Ի պատասխան էլ Մերկելը խոստացել է, որ գերմանական իշխանություններն էլ կփորձեն լուծել վերջիններիս խնդիրները: Գերմանիայի կանցլերը նաեւ նախազգուշացրել է, որ Էրդողանի հանդեպ վերաբերմունքը չպետք է դառնա բռնության առիթ գերմանական հողում: