Ավստրիան մտադրություն չունի փոխել իր կեցվածքը Թուրքիայի հանդեպ

Ավստրիան մտադրություն չունի փոխել իր կեցվածքը Թուրքիայի հանդեպ

Ավստրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ընդունում է թուրքական դեսպանի ժամանակավոր հետկանչը, սակայն մտադրություն չունի փոխելու իր կեցվածքը պաշտոնական Անկարայի հանդեպ: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը եւ հիշեցնում, որ երեկ Անկարան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին: