Ուկրաինայի իրավիճակը կքննարկեն առանց Ուկրաինայի

Ուկրաինայի իրավիճակը կքննարկեն առանց Ուկրաինայի

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները պայմանավորվել են G20 գագաթաժողովի շրջանակներում քննարկել իրավիճակն Ուկրաինայում, հաղորդում է «Ազատությունը»՝ հղում կատարելով Reutersգործակալությանը:



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում:



Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները և կանցլերը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում հակամարտության գծի երկայնքով լարվածության աճի կապակցությամբ: